Ապագա ուսանողին copy-paste-ի արվեստին սովորեցնում ենք վաղ հասակից․ պատգամավոր
«Այն, որ մենք ապագա ուսանողին copy-paste-ի լուրջ արվեստին սովորեցնում ենք ավելի վաղ հասակից, դա հասկանալի է, որովհետև ռեֆերատներ կամ նմանատիպ այլ աշխատանքներ մենք երեխաներին հանձնարարում ենք հանրակրթական դպրոցում և ուղղակի վերցնում ենք ու դնում ենք այս ռեֆերատները դարակում, որևէ կերպ սրան չենք անդրադառնում»,- Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
Քննարկումը վերաբերում էր դիպլոմային, կուրսային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների ծառայությունների գովազդներն արգելելու մասին նախագծին։
Ստեփանյանի խոսքով՝ վերը նշված ձևով էլ երեխաները հետո գնում են բուհեր կամ անցնում գիտական աստիճաններով։