Ապօրինությունների աննախադեպ փաստեր Սոցապ ծառայությունում. հազարավոր ընտանիքներ կեղծված փաստաթղթերով նպաստ են ստացել
«Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող
ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ
փաստեր: Մասնավորապես՝ հարյուրավոր և հազարավոր ընտանիքներ
կեղծված փաստաթղթերով հաշվառված են եղել որպես սոցիալապես անապահով և
ստացել են նպաստ:
Ըստ մեր աղբյուրի՝ իշխանությունները չգիտեն ինչպես վարվել կեղծարարների հետ, քանի որ եթե գնան քրեական գործեր հարուցելու ճանապարհով, ապա պետք է լուծարեն ծառայությունը և բոլոր աշխատակիցներին ուղարկեն կալանավայրեր»,-գրում է թերթը: