«Ակն ընդ ական ատամն ընդ ատաման» աղմուկ ՀԴՄ կտրոնի շուրջ
Հրապարակ օրաթերթը գրում է. Մեզ ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առեւտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, եւ մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ եւ տուգանել կարգազանց բիզնեսմենին։
Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը եւ, տեղեկանալով, թե ինչից է
մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք
արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1
միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։ «Մեր մարզին մարզպետ չի
գալիս»,- հոգոց հանեց մեր լոռեցի զրուցակիցը։
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.