24–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին տղան, գիտակցության չգալով, մահացել է: