Օրվա ընտրությունն այդքան էլ սրտովս չէ. Բաբկեն Պիպոյանը՝ «Քաղաքացու օրվա» մասին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Քաղաքացու օր
Կրկին ակտիվացել է «Քաղաքացու օր» ունենալ-չունենալու վերաբերյալ խոսակցությունները:
Ձեռնպահ կմնամ այս համատեքստում քննարկումից:
Ինչու՞ է արվում, հասարակության քանի՞ տոկոսն է կողմ, ինչու՞ կապել ապրիլի 23-ի հետ, և այլն և այլն: Ի վերջո ժամանակը ցույց կտա` օրը տոն կդառնա՞, թե՞ ոչ:
Բայց ահա հենց կոնկրետ օրվա ընտրությունը այդքան էլ սրտովս չէ: Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես «Անասնաբույժի միջազգային օր»: Ու որքան էլ հավանություն տամ «բժիշկը բուժում է մարդուն, անասնաբույժը` մարդկությանը» թևավոր դարձած խոսքին, կողմ չեմ, որ ամբողջ աշխարհում «Անասնաբույժի օրը» մեզ մոտ նշվի որպես «Քաղաքացու օր»»: