Աշոցքում կանցկացվեն ձմեռային սպորտաձևերի դասընթացներ՝ հաշմանդամ երեխաների համար
Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ձմեռային սպորտաձևերի մասին իրազեկվածությունը։
Փորձնական ծրագրի ընթացքում Աշոցքի և Ծաղկաձորի հանգստավայրերում տարբեր մարզերի հաշմանդամություն ունեցող երեխաների համար կկազմակերպվեն դահուկային սպորտի դասընթացներ, որին կմասնակցեն 100 հաշմանդամ երեխաներ, իսկ դասընթացներն անցկացվելու են հատուկ մասնագետների և կամավորների ուղեկցությամբ։

Նախատեսվում է նաև կազմակերպել հատուկ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված գնդակով Բոչիա խաղը, որը կնպաստի երեխաների մկանային ու հենաշարժողական համակարգի ֆունկցիաների բարձրացմանը, իսկ ամռանը հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների համար Սևանա լճի մերձակայքում կկազմակերպվի քառօրյա ամառային ճամբար։
Ծրագրի շրջանակում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան ձեռք է բերել ձնամաքրման սարքավորում` Ratrak, որը նախատեսված է ձյունը հարթեցնելու և հաշմանդամ երեխաների բացօթյա հանգստի համար դահուկավազքի մասնագիտացված վազքուղիներ պատրաստելու համար:
Ratrak-ը թույլ է տալիս պատրաստել դահուկավազքի հատուկ վազքուղիներ, որոնք կօգտագործեն հաշմանդամություն ունեցող երեխաները ձմեռային սպորտաձևերի համար:
Ծրագիրն իրականացնում են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ձմեռային սպորտաձևերը խթանող անդամ կազմակերպությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան:
Ծրագրի տևողությունը ինն ամիս է, արժեքը` 47900 եվրո, որից ԵՄ ներդրումը 44900 եվրո է։