Չինաստանում 5 մարդ է զոհվել հրաձգությունից
Չինաստանի հյուսիսում` Ներքին Մոնղոլիայում անծանոթը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հաղորդում է АР-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին:
Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են:
Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը` վիրավորվել: