Մեքենան բախվել է ձնակույտին. վարորդը տեղում մահացել է
Մարտի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի-Բավրա ճանապարհի 154.7 կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ձնակույտին. վարորդը՝ 54-ամյա Լեւոն Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։