Վրացի ֆուտբոլիստը փրկել է Շվեյցարիայի հավաքականի պաշտպանի կյանքը
Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ժանո Անանիձեն «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ խաղում փրկել է մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերի կյանքը:
Հանդիպման 24-րդ րոպեին Շերը բախվել է Ջեմալ Թաբիձեի հետ և ընկել խոտածածկին: Անանիձեն առաջինն է հայտնվել տուժածի կողքին և դուրս հանել շվեյցարացու լեզուն կոկորդից` դրանով օգնելով նրան վերականգնել շնչառությունը:
Խաղից հետո շվեցարացիները շնորհակալություն են հայտնել վրացի ֆուտբոլիստից: