Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում. Ինչ է քննարկվելու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, հանդիպումը կայանալու է երեկոյան: Նա այլ մանրամասներ չհայտնեց:
Իր հերթին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այս հանդիպումը կապ չունի Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքերի հետ: