Կնոջը ծեծած Բաշարովն ապրում է նախկին կնոջ հետ
Դերասան Մարատ Բաշարովը, որը վերջերս ծեծել էր կնոջը, ամուսնալուծությունից հետո շարունակում է ապրել նախկին կնոջ՝ Ելիզավետա Շեվիրկովայի հետ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։
Բաշարովի խոսքերով՝ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, շարունակում են միասին ապրել։ Ավելին՝ Բաշարովի խոսքերը հեռախոսով հաստատել է նրա նախկին կինը, որին Բաշարովը հանկարծակի հեռախոսի մոտ է կանչել։
«Շատ լավ ենք, մեր երեխայի հետ ապրում ենք նույն հարկի տակ։ Փոխանցեմ տիկնոջս, որպեսզի բոլորդ հանգստանաք»,- ասել է Բաշարովը։
Ամուսինները նշել են, որ ամուսնալուծության գործընթացին դատարանում ներկա չեն եղել, այդ իսկ պատճառով դատարանի որոշումը չեն կարող մեկնաբանել։