«Եթե կյանքում ստիպված լինեք մենակ վազել, միեւնույնն է վազեք»․ Լիլու (լուսանկար)
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:
Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին կրկին անգամ ներկայացել է գրավիչ կերպարում։ Երգչուհին ամառային հագուստով է, մտազբաղ հայացքով նստած է։
Երգչուհին լուսանկարին կից մեջբերել է Նարինե Բաղդասարյանի ստեղծագործությունից հատված՝ գրելով․ «Եթե դուք կյանքում ստիպված լինեք մենակ վազել․․․ բոլորը ձեզ լքեն․․․ միեւնույնն է վազեք․․․ հաստատ հասնելու եք․․․ եւ երբ հասնեք՝ բոլորը կգան ձեր հետեւից․․․ բայց դուք էլ մեջքով չեք լինի, որ չտեսնեք․․․դիմացից կտեսնեք բոլորին․․․ ու նրանց գույները ձեզ կպատմեն ամեն ինչ իրենց մասին․․․»։