Տղամարդը կնոջը սպանելու նպատակով ինքնաթիռով ներխուժել է իր տուն (տեսանյութ)
Բոտսվանայի բնակիչը երեկույթի ժամանակ կնոջ հետ վիճել է, նստել է ինքնաթիռ և ներխուժել իր տուն՝ կնոջն ու հյուրերին սպանելու մտադրությամբ։
The Citizen-ի փոխանցմամբ՝ երեկույթի ժամանակ տղամարդը, որը մասնագիտությամբ օդաչու է, հարբած վիճակում կնոջ հետ վիճել է, հարվածել, որից հետո նրան դուրս են հրավիրել։
Որոշ ժամանակ անց տղամարդը զանգահարել է ընկերոջը՝ ճշտելու՝ կինն այնտե՞ղ է, թե՞ ոչ։ Ընկերը կասկածել է, որ մի բան այն չէ և հյուրերին կոչ է արել անմիջապես ազատել շենքը։ Երբ հյուրերը դուրս են եկել, շենք է ներխուժել King Air 200 ինքնաթիռը, որի հետևանքով օդաչուն զոհվել է։
Բախման հետևանքով տունն այրվել է, վնասվել է 11 ավտոմեքենա։