Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը կայծակի հարված է ստացել՝ Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ:
Ինքնաթիռը Սոչի է ժամանել Կազանից:
Ինչպես РИА Новости –ին հայտնել են օդային փոխադրողի լրատվական ծառայությունից, պատահարից հետո ինքնաթիռն առանց ուղեւորների մեկնել է Մոսկվա ու կայանել «Վնուկովո» օդանավակայանում:
Նշվում է, որ ժամանակակից ինքնաթիռերի համար կայծակի հարվածը առանձնակի բարդություն չի ստեղծում, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռը կանցնի բոլոր անհրաժեշտ ստուգումները: