Ֆուտբոլային հանդիպում. լրագրողների թիմը հաղթեց «Իմ քայլի» պատգամավորներին. (լուսանկարներ)
«Գրանդ սպորտ» համալիրում այսօր անցկացվեց լրագրողներն ընդդեմ պատգամավորների ֆուտբոլային հանդիպումը:
Մրցել են ԱԺ պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ֆուտբոլային թիմերը։
Պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին՝ Մխիթար Հայրապետյանը, Երջանիկ Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Գևորգ Պապոյանը, Ռուստամ Բաքոյանը։ Առաջին խաղակեսի ընթացքում նրանց է միացել նաեւ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Լրագրողների թիմում էին Արսեն Սարգսյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սևակ Գրիգորյանը, Սեյրան Վանցյանը, Եսայի Պետրոսյանը, Վաչիկ Գրիգորյան, Խաչատուր Էլոյանը, Նարեկ Բարսեղյանը, Կորյուն Ղազարյանը:
Խաղն ավարտվել է 4-2 հաշվով։ Պատգամավորների թիմում գոլերի հեղինակ դարձավ Մխիթար Հայրապետյանը, լրագրողների թիմից պատգամավորների դարպասը գնդակ ուղարկեցին Սեյրան Վանցյանը, Սևակ Գրիգորյանը, Նարեկ Բարսեղյանը և Խաչատուր Էլոյանը: