Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է. (լուսանկարներ)
Մարտի 22-ին, երեկոյան ժամը 19։30-ի սահմաններում 28-ամյա Գևորգ Խոյեցյանը ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդ Գ. Խոյեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: