Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրվող անձի նկատմամբ՝ որպես գրավի չափ սահմանելով 1,5 մլն դրամը։ Հայտնում է «Փաստինֆոն», որ զրուցել է փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել «Լա սկալա» գիշերային ակումբում
մարտի 19-ին տեղի ունեցած միջադեպի գործով, որի ժամանակ երկու անձ որովայնի
եւ աջ գոտկային շրջանում ստացել են կտրած-ծակած վնասվածքներ՝ թույլ
արնահոսող վերքի ձեւով։
Գրավն արդեն մուծվել է, եւ մեղադրյալն ազատ արձակվել արգելանքից։
Լուսանկարում՝ փաստաբան Սասուն Ռաֆայելյանը։