Հունգարիայում ձերբակալվել է ԻՊ-ի դահիճներից մեկը
Սիրիայի քաղաքացին Հունգարիայի իրավապահների կողմից ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին հայտարարել են այդ երկրի ոստիկանությունից:
Որոշ տեղեկություններով՝ ձերբակալվածը կարող է խմբավորման դահիճներից մեկը լինել: Նշվում է, որ նա ավելի քան 2 տասնյակ մարդու է սպանել, մասնակցել է սիրիական Հոմս քաղաքում կատարվող զանգվածային սպանություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալը փորձել է Հունգարիա տեղափոխվել կեղծ փաստաթղթերի օգնությամբ, ինչի պատճառով էլ բռնվել է: Սկզբում ծրագրվել է նրա արտաքսել Հունաստան, որտեղ նա վերջին շրջանում բնակվել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ահաբեկչական խմբավորման հետ է համագործակցել: