Հռոմի պապը ընդունել է սեռական աղմկահարույց բռնությունների հետ կապված չիլիացի կարդինալի հրաժարականը
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը ընդունել է կարդինալ, Սանտյագոյի արքեպիսկոպոս եւ Չիլիի կաթոլիկ եկեղեցու հոգեւորականության առաջին ներկայացուցիչ Ռիկարդո Էզատիի հրաժարականը։ Կարդինալի անունը կապվում է սեռական բռնություններին վերաբերող աղմկահարույց գործի հետ՝ հայտնում է Reuters-ը։
Շաբաթ օրը Վատիկանի կողմից հրապարակված հայտարարության մեջ հաղորդվում է, որ Սանտյագոյի թեմի ղեկավարի պարտականությունները մինչեւ նոր արքեպիսկոպոսի ընտրությունները կկատարի եպիսկոպոս Սելեստինո Աոս Բրակոն՝ Կոպիապոյից։
Մասնավորապես, 77-ամյա Էզատին մեղադրվում է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ Սանտյագոյի արքեպիսկոպոսության նախկին գլխավոր օգնական Օսկար Մունյոսին հովանավորելու մեջ։ Վերջինս մեղադրվում է առնվազն հինգ երեխաների բռնաբարության մեջ, սակայն հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։