Հզոր պայթյուններ են որոտացել Աֆղանստանի մարզադաշտերից մեկում. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Աֆղանստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Լաշկարգահ քաղաքի մարզադաշտերից մեկում երկու հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Ֆերմերի ազգային օրվա տոնակատարությունների ժամանակ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: