Հայկ Մարությանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է շաբաթօրյակին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ընտանիքի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին:
«Բնակչությունը բավական ակտիվ է: Ինչո՞վ է լավ. նրանով, որ մենք գիտակցում ենք, սկսում ենք գիտակցել, որ սա մեր քաղաքն է, և եթե մենք մաքուր չպահենք մեր քաղաքը, աշխարհում չկա մի ընկերություն, որ կարող է անընդհատ մաքուր պահել քաղաքը, եթե մենք կողքից աղտոտենք»,- ասել է քաղաքապետը: