Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։ Նրանք
հյուրընկալվել են պոնտիֆիկի մոտ՝ հայտնում է ANSA-ն։
Նրանց աշխատանքը ստացել է El Inmigrante («Ներգաղթյալ») անվանումը։
Նկարի վրա Սապատան իսպաներեն գրել է՝ «Ես մարդ եմ», իսկ Mr. Brainwash-ը
կարմիր ներկով սիրտ է նկարել եւ գրել․ «Կյանքը հրաշալի է»։ Պապը խաչ եւ
կանաչ թռչուն է ավելացրել։
Այս միջոցառումն անցկացվել է Հռոմի պապի Scholas Occurrentes հիմնադրամի
բարեգործական ակցիայի շրջանակներում։ Այդ միջազգային կազմակերպությունը
ստեղծվել է Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ, 2013 թվականին։ Այն ներկայացված է
190 երկրներում եւ միավորում է ողջ աշխարհի աշակերտներին եւ ուսանողներին։
Հիմնադրամի նպատակը մշակույթի, խաղաղության, համընդհանուր արժեքների առաջ
մղումն է։ Դրանում ներառված են ինչպես կրոնական , այնպես էլ աշխարհիկ
դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ։
Նախօրեին Պապն այցելել էր Հռոմում հիմնադրամի ներկայացուցչություններից մեկը՝ հայտնում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը։