Հայաստանը պատրաստ է օգնել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում
Հայաստանը պատրաստ էաջակցել Նոր Զելանդիային ահաբեկչության ժամանակ օգտագործված զենքի գրությունների ծագումը պարզելու հարցում: Այս մասին ասաց Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը:
«Գրությունները մեզ համար էլ են ուսումնասիրման առարկա: Դեռ պաշտոնական
դիմում չի եղել, սակայն Նոր Զելանդիայի գործընկերներից նախնական ազդանշան
մենք ստացել ենք: Բնականաբար, դեռ վաղ է ինչ-որ բան հաստատելը,
փորձաքննություն է պետք: Սակայն հնարավոր համագործակցության մասին ազդանշան
եղել է եւ կոնկրետ հարցերի ծագման դեպքում մենք ձեռնամուխ կլինենք
ուսումնասիրմանը», - ասաց Արա Ֆիդանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Քրասյթչըրչի (Հարավային կղզի) երկու
մզկիթներում հրաձգություն էր կատարվել, որի հետեւանքով 50 մարդ էր զոհվել,
եւս 50-ը՝ վիրավորվել: Ահաբեկիչների մոտ հայտնաբերված զենքերի վրա մի քանի
լեզուներով գրություններ կան, այդ թվում հայերեն: