Չինաստանում քիմիական գործարանում պայթյունից հետո երեք գետի հուն են փակել
Չինաստանի իշխանությունները քիմիական գործարանում հզոր պայթյունից հետո երեք գետ են փակել, որպեսզի թույլ չտան կեղտաջրերի հոսքը Դեղին ծով՝ տեղեկացրել է երկրի
բնապահպանության նախարարությունը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպից հետո բնապահպանության նախարարությունը սկսել է արձագանքման
արտակարգ մեխանիզմի գործարկումը եւ դեպքի վայր է ուղարկել 11 աշխատանքային
խումբ՝ փոխնախարարի գլխավորությամբ։
Ուսումնասիրելով տեղանքը՝ աշխատանքային խումբը եզրակացրել է, որ այն
ընդամենը երկու կիլոմետր է հեռու Գուանխե գետի գետաբերանից, որտեղ այն
թափվում է Դեղին ծովը։
Աշխատանքային խումբը որոշել է փակել ճանապարհը, որով Գուանխե գետն են
թափվում արդյունաբերական տարածքում գտնվող Սինմինխե, Սինֆենխե եւ Սինունխե
գետերը՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ արագ կառուցվել է ջրամբար եւ արդյունաբերական տարածքի
ներսում ջրահեռացում է սկսվել։ Հայտնում են, որ ինժեներական աշխատանքները
համարյա ավարտված են։
Պայթյունը տեղի է ունեցել «Ցյանսու Տյանցզյաի» քիմիական գործարանում,
որը «Չենցզյագան» արդյունաբերական այգու տարածքում է։ Պայթյունն այնքան
հզոր է եղել, որ չինական սեյսմիկ գործակալությունը 2,2 մագնիտուդով
երկրաշարժ է գրանցել։
Վերջին տվյալներով, միջադեպի հետեւանքով զոհվել է 62 մարդ, 640 մարդ բժշկական օգնության է դիմել, նրանցից 90-ը՝ ծանր վնասվածքներով։