Ողբերգական վթար Վանաձորում․ Lexus-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ մարտի 22-ին, ժամը 20:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան
տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են Lexus
(վարորդ՝ Մ.Ա., ծնված 1982թ.), Dodge Neon (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1984թ.)
մակնիշերի ավտոմեքենաները և Freightliner մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ.Թ.,
ծնված 1983թ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Dodge-ի վարորդը՝ Ա.Մ-ն,
քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի
առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Lexus-ի վարորդը՝ Մ.Ա.-ն և
ուղևորը՝ Զ.Շ.-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ
բժիշկները Զ.Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ.Ա.-ն
հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են վթարված ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: