Մեզ վերադարձնեն 1973 թվականի ուրախությունը․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)
Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի
Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի
հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։
Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է անել․
«Շատ վտանգավոր բան է, որովհետև եթե ես կանխատեսում ասեմ, մարդիկ կարող է գնան փող դնեն դրա վրա։ Կանխատեսում չունեմ, մաղթում եմ հաջողություն տղաներին։ Մեզ վերադարձնեն 1973 թվականի ուրախությունը»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի
ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և
Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: Մարտի
23-ին Սարաևոյում մեր ընտրանին կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի
հավաքականին: Իսկ մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու
հետ։