Շատ եմ խնդրում ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս. Արայիկ Հարությունյան
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյդբույքան գրառմամբ խնդրել է դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին
էքսկուրսիաների տանելիս։
«Քիչ առաջ տեղեկացա Ստեփանավանում ողբերգական դեպքի մասին: Էքսկուրսիայի
ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից
կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ
15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ
ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս
փոխանցել աշակերտի համադասարանցիներին, ուսուցիչներին և տղայի ծնողներին:
Հ.Գ. Շատ եմ խնդրում դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր
լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս»,- ասված է նրա գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Լոռու մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 16։20-ի
սահմաններում 15-ամյա Ա․ Պ․-ն իր դասընկերների ու դասվարի հետ այցելել է
Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» հնաբերդ։ Այնտեղ ցանկացել է
լուսանկարվել, սակայն սայթաքել է եւ վայր ընկելով 150-200 մետր
բարձրությունից՝ մահացել է։