Տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Լոռու մարզում ժայռից գետն ընկած 15-ամյա երեխան Ստեփանավան թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ էր: Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, ըստ նախնական վարկածի, երեխաները դասարանով էքսկուրսիայի էին գնացել Լոռի Բերդ տարածքում գտնվող «Աշոտ Երկաթ» անունը ստացած հնաբերդի տարածք. այդ ընթացքում 15-ամյա երեխան դասընկերոջ հետ առանձնացել է, որպեսզի լուսանկարվեն ժայռի գլխին, ինչի ժամանակ էլ դժբախտ դեպքը տեղի է ունեցել. երեխայի ոտքը սայթաքել է ու վայր ընկել մոտ 150-200 մետր դեպի անդունդը։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները. երեխային դին գտնվել է՝
իրավապահները փորձում են հասնել երեխայի մոտ՝ դին դուրս բերելու համար: