Բանակում նվազել է միջանձնային հարաբերություններ պարզելու հետ կապված հանցագործությունների թիվը․ Հայաստանի ՊՆ
Բանակում նվազել է միջանձնային հարաբերություններ պարզելու հետ կապված հանցագործությունների թիվը։ Այս մասին մարտի 22-ին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովում բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռքբերումների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նրա խոսքերով, ներկայում Հայաստանի Զինված ուժերում զինծառայողների
միջեւ միջանձնային հարաբերությունների բարելավմանն ուղղված բավական լուրջ
ջանքեր են նախաձեռնվում ։
«Ես բանակում ծառայել եմ 1999թ․, եւ բարքերը, որ տիրում էին բանակում
այն տարիներին, համեմատության որեւէ եզր չունեն այժմյան իրավիճակի հետ»,-
պարզաբանել է Բալայանը՝ հավելելով, որ իր որդին նույնպես ծառայում է
բանակում, ընդ որում՝ Ղարաբաղում։
Անդրադառնալով զինվորականծառայության ընթացքում ինքնասպանությունների
խնդրին՝ փոխնախարաը նշել է, թե դրանք միշտ չէ, որ պայմանավորված են մ
միջանձնային հարաբերություններով։ Նա նշել է, որ դրանց պատճառ կարող են
լինել նաեւ զինծառայողի ընտանիքում առկա խնդիրները։