Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը. Թորոսյան
Սևան քաղաքում կբացվի մանկական վերականգնողական կենտրոն Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, իսկ 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այդպիսով Սևանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրին կաջակցեն նաև Սևանի քաղաքապետարանը և Գեղարքունիքի մարզպետարանը»,- ասված է գրառման մեջ։