Գանայում ավտոբուսային վթարի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել
Գանայում ավելի քան 70 մարդ է զոհվել երկու ավտոբուսի դիմահար վթարի հետևանքով: Մեծաթիվ մարդիկ վիրավոր են: Այս մասին հայտնում է տեղի mynewsgh.com կայքը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին հյուսիսային Կինտամպո շրջանում: Բախումից հետո ավտոբուսներից մեկը հրդեհվել է, հիմնական զոհերը եղել են այդտեղից: Մյուս ավտոբուսի ուղևորներից մի քանիսին հաջողվել է փրկվել: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսներից մեկի վարորդը քնել է ղեկին:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, տարվում է քննություն: