Միքայել Հարությունյանը չի կորել, տեղը գիտենք․ Վանեցյան
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ Հայաստանի իրավապահների կողմից որոնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը դեռ չի գտնվել։
«Մենք ունենք հայտնի փախստականներ, ինչպիսին է Միքայել Հարությունյանը։ Ես կարծում եմ՝ ազգային անվտանգությունը պետք է օր առաջ … որովհետև էլի ազգային անվտանգության խնդիր է՝ պաշտպանության նախկին նախարարն է կորել», – ասաց Քոչարյանը նիստի ժամանակ։
«Չի կորել, տեղը գիտենք»,- ժպիտը դեմքին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որ նիստին մասնակցում էր ծառայության կատարած աշխատանքների հաշվետվություն ներկայացնելու համար։
Քոչարյանը պնդեց, որ ամեն դեպքում նա պետք է վերադառնա ու պատասխանի նախաքննության հարցերին։