Ի՞նչ փուլում է գաղտնալսումների աղմուկ հանած դեպքի բացահայտումը․ քննարկում ԱԺ-ում
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկման ժամանակ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հարցրեց՝ ի՞նչ փուլում է գաղտնալսումների հայտնի դեպքի բացահայտման ընթացքը։
Խոսքը, հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման, ձայնագրման ու այդ ձայնագրության հրապարակման մասին է։
Վանեցյանն ասաց, որ ինքը նույնպես այդ գործով անցնում է և փաստաթուղթ է ստորագրել, որ չի կարող հրապարակել նախաքննության գաղտնիքը։ Սրանով ԱԱԾ տնօրենը հրաժարվեց բացահայտել գործի ընթացքը։