Ֆիլադելֆիայում բռնագրավվել է վերջին 20 տարիների ընթացքում թմրանյութի ամենամեծ խմբաքանակը
Ֆիլադելֆիայում բռնագրավվել է վերջին 20 տարիների ընթացքում թմրանյութի ամենամեծ խմբաքանակը:
AP-ն, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ տրանսպորտային կոնտեյներում՝ 13 պարկերի մեջ, հայտնաբերվել է կոկաինի 450 բրիկետ:
Ֆիլադելֆիայի մաքսային եւ սահմանային նավահանգստի տնօրեն Ջոզեֆ Մարտելան հաղորդել է, որ կոկաինի ընդհանուր քաշը կամել է 538 կգ: Խմբաքանակը գնահատվում է 38 մլն դոլար:
Նրա խոսքով նավը, որում հայտնաբերվել են թմրանյութերը, շարժվում էր Գվատեմալայից:
Հիշեցնենք, որ փետրվարին մաքսային աշխատակիցները Նյու Յորքի Նյուարք նավահանգստում 77 մլն դոլարի կոկաին էին բռնագրավել: