Կատուն պատժում է տիրոջը Queen-ի երգի վատ կատարման համար (տեսանյութ)
Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է կատուն հարձակվում տիրոջ վրա Queen խմբի երգի վատ կատարման համար: Կենդանու դժգոհության կադրերն իր յութուբյան էջում հրապարակել է կենդանու տերը՝ Գրեգ Մոլիկը:
Ներկա պահին տեսանյութն ունի ավելի քան 78 հազար դիտում:
Կադրերում տեսանելի է, որ Հարվի անունով կենդանին կարողանում է տղամարդու կատարմանը դիմանալ 30 վայրկյանից քիչ: Չհամբերելով` հարձակվում է երգողի վրա և փորձում կծել ձեռքը: Կենդանին հանգստանում է միայն այն բանից հետո, երբ տերը դադարում է երգել: