Արթուր Դավթյանը դուրս է եկել սպորտային մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Մեր մարզիկը հենացատկերի վարժությունում վաստակել է 14․854 միավոր և երրորդ տեղով հաղթահարել է որակավորման փուլը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ օղակների վարժությունում Վահագն Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր երկրորդ տեղով, Արթուր Թովմասյանը՝ երրորդ, իսկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում եզրափակիչ էր անցել երկրորդ տեղով։
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 4 մարմնամարզիկով: Մրցաշարը վարկանիշային միավորներ տալիս է Տոկիո-2020-ի համար: