Սպիտակ տունը հրաժարվել է դեմոկրատներին տեղեկատվություն տրամադրել Թրամփի և Պուտինի բանկցությունների մասին
Սպիտակ տունը մերժել է ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունների մասին տեղեկատվություն տրամադրելու դեմոկրատ օրենսդիրների խնդրանքը՝ հայտնում է CNN-ը։
Սպիտակ տունը համապատասխան նամակ է ուղարկել Կոնգրեսին։ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների նախագահները դիմել են Սպիտակ տանը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ պահանջելով ներկայացնել Թրամփի եւ Պուտինի զրույցի դրույթները։
Նշենք, որ խոսքը 2018թ․ հուլիսի 16-ին Հելսինկիում Պուտինի եւ Թրամփի հանդիպման մասին է։ Թրամփի ընդդիմախոսներին դուր չի եկել Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում նրա տոնը եւ ակնարկները։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները հանդիպումն անցկացրել են «ոտքի վրա։ Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ հանդիպումը տեւել է 15 րոպե եւ անցել է առանց ամերիկյան կողմի թարգմանչի։
Կոնգրեսականները ցանկություն էին հայտնել ցուցմունքներ տալու համար կանչել երկու կողմի թարգմանիչներին։