Եթե այդպիսի հրահանգ եղել է՝ պետք է իջեցվեր իմ կողմից, ես նման բան չեմ հիշում. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, համաձայն որի՝ ՊԵԿ-ում մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հրահանգել է մեկ ամիս շարունակ խոշոր գործարարներին խոշոր չափերով ապրանք ներկրելու ընթացքում մաքսից ազատել կամ ազատ օրերի գնով վճարները ստանալ: Տեսակետ էր հնչել, որ այս որոշմամբ մեծ վնաս կարող է հասցվել Հայաստանի բյուջեին: ՊԵԿ նախագահը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ այն իրականությանը չի համապատասխանում ու հավաստի չէ:
«Շուշանիկ Ներսիսյանի կողմից այդպիսի հրահանգ չեր կարող իջեցվել: Եթե այդպիսի հրահանգ եղել է՝ պետք է իջեցվեր իմ կողմից: Ես նման բան չեմ հիշում»,- ասել է ՊԵԿ նախագահը: