Մարտիրոսյանը՝ Հայաստանից, նաև ես ու Զելենսկին. Գալկինը երազում է «վերևներում» հանդիպման մասին
Ռուսաստանցի հայտնի շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինը անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող նախընտրական պայքարին և այդ պայքարում կատակերգական ժանրի դերասան Վլադիմիր Զելենսկու մասնակցությանը:
Մեկնաբանելով Զելենսկու առաջադրման փաստը` Գալկինը կատակել է տարբեր երկրների հումորիստների`«վերևներում» հանդիպելու հնարավորության մասին:
«Երազում եմ «վերևներում» հանդիպման մասին, որտեղ կլինենք ես, Զելենսկին և Մարտիրոսյանը` Հայաստանից»,- Hard Day’s Night ծրագրի ժամանակ հայտարարել է Մաքսիմ Գալկինը:
Շոումենը նաև նշել է, որ «խանդավառությամբ» է վերաբերվում Զելենսկու առաջադրմանը` ավելացնելով նաև, որ նրա մոտ տնտեսական ծրագրի բացակայությունը խնդիր չէ: