Տիգրիս գետում նավ է խորտակվել. կան տասնյակ զոհեր
Իրաքի Մոսուլ քաղաքի շրջակայքում՝ Տիգրիս գետում, շոգենավ է խորտակվել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավաբեկության հետևանքով 40 մարդ է մահացել: Հաղորդվում է, որ շոգենավը գերբեռնված է եղել:
Շոգենավի ուղևորների մեծ մասը կանայք և երեխաներ էին, ովքեր լողալ չգիտեին:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Նրանց առայժմ հաջողվել է փրկել 12 հոգու: