Պայմանագրային ծառայության հնարավոր կլինի անցնել 2 տարով` նախկին 3-ի փոխարեն․ նախագիծ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով մի շարք փոփոխություններ են կատարվելու զինծառայության կազմակերպման մեջ, ինչի արդյունքում ենթադրաբար ավելի գրավիչ է դառնալու պայմանագրային ծառայությունը։ Որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ կլինի ԱԺ կողմից օրենքի հաստատումը։
Առաջարկվում է անել հետևյալ փոփոխությունները․
Եթե նախկինում պայմանագրային ծառայության նվազագույն ժամկետը 3 տարին էր, ապա այսուհետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել 2 տարով,
առաջին անգամ պայմանագրային ծառայության դիմել կկարողանան ոչ թե մինչև 36, այլ մինչև 40 տարեկան քաղաքացիները,
մատչելի պայմաններով բնակարան գնելու համար արտոնյալ հիփոթեքային վարկ կարող են ստանալ նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողները։