Դատարանը կարո՞ղ է տուգանել փաստաբանին. քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու առաջարկը: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանն ասել է, որ ներկայացված նախագիծը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը: