Մադուրոն Թրամփին մեղադրել է դեղորայքի փողը գողանալու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից «գողացել է» 5 մլրդ դոլար, որը վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին ծախսել արտերկրից դեղորայք գնելու վրա։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի թվիթերյան էջում։
Մադուրոն նշել է, որ վիթխարի ջանքեր են անհրաժետ բնակչությանը որակյալ դեղորայքով ապահովելու համար, որպեսզի նրանք ի վիճակի լինեն «դիմակայելու Թրամփի վարչակազմի ագրեսիային»։
Մադուրոյի խոսքով՝ ո՛չ մարդասիրական, ո՛չ էլ ցանկացած այլ օգնություն երկրին հարկավոր չէ։Մարդասիրական օգնությամբ ԱՄՆ-ը և լատինաամերիկյան պետությունները միայն փորձում են նվաստացնել վենեսուելացիներին, կարծում է Մադուրոն։