«Հայինկասացիա» ՓԲԸ-ի մեքենայից 20.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ կասկածվողներից մեկը մեքենայի վարորդն է
20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու մեջ կասկածվողներից մեկը մեքենայի վարորդն է: Այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից: Այս պահին վարորդի գտնվելու վայրի մասին իրավապահ մարմինները տեղեկություն չունեն: Գործի քննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք , որ մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պետը ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին , որ մարտի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցները «Շիրակ» մասնաճյուղ են տեղափոխել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Ըստ հաղորդման՝ աշխատանքային օրն ավարտվելու պատճառով «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրիի բաժնի աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին և այն, սահմանված կարգի համաձայն, պահվել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի պահոցում:
Հաջորդ օրը նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, որտեղ պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9.700.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Էլիզա Ֆրանգուլյան Էլիզա Ֆրանգուլյան