Գյուղնախարարությունը ֆինանսավորելու է անասնաբուծությունը. Գեղամ Գևորգյան
Գյուղնախարար Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ խոսել է 2018 թվականի արտահանման ծավալների մասին և նշել, որ պտուղ-բանջարեղենների մասով ծավալներն ավելացել են, իսկ լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել դաշտավարության մեջ, և այստեղ արտահանման ծավալները նվազել են:
«Կարծում եմ, որ այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները պետք է ավելանան»,- ասել է Գեղամ Գևորգյանը` հրաժարվելով կանխատեսումներից:
Խոսելով ոչխարաբուծության մասին` գյուղնախարարը նշեց, որ գլխաքանակը պակասել է, քանի որ մարդիկ շատ են մորթի ենթարկել: Նախարարը շեշտեց, որ ֆինանսավորելու են անասնապահությունը:
Անասնապահությունը, մասնավորապես ոչխարաբուծությունը, ըստ նախարարի, լուրջ ուղղություն են:
«Ընդհանրապես անասնապահությունը լուրջ պոտենցիալ ունի: Միայն տավարի մսի դեֆիցիտն ամբողջ ԵԱՏՄ տարածքում բավականին լուրջ է: Այսինքն` մենք որքան արտադրենք, ապա դրա և՛ ներքին, և՛ արտաքին պահանջարկը կլինի: Նաև որակյալ կաթի դեֆիցիտ ունեն, իսկ ոչխարի միսն արաբական աշխարհում և Իրանում լրջագույն պահանջարկ ունի»,- ասել է Գեղամ Գևորգյանը: