Հայկական ԱԷԿ-ի փոխարինող հզորությունների ոլորտում անցկացվող աշխատանքները կարևոր են. Արտեմ Պետրոսյան
Վերամշակված վառելիքի անգամ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա տեղ ազատել վերամշակված միջուկային վառելիքի պահպանման համար:
Այս մասին «Հայաստանում ատոմային ոլորտում զարգացման հեռանկաները» քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ տվյալ պիլոտային ծրագիրը ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլև մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար:
Նա նաև կարևորեց ԱԷԿ-ի փոխարինող հզորությունների ոլորտում անցկացվող աշխատանքները, ինչպես նաև օգտագործվող միջուկային վառելիքի քանակի նվազեցման հնարավորությունները, անդրադարձավ ատոմային էներգետիկայի մարտահրավերներին և հիմնական խնդիրներին: