Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: