ԵՄ-ն և Վրաստանը գործարկում են թափոնների վերամշակման փորձնական ծրագիր
Մառնեուլ քաղաքում նախորդ շաբաթ մեկնարկել է թափոնների առանձնացման, հավաքման և վերամշակման նոր փորձնական նախագիծ: Ծրագրի նպատակն է օգնել Մառնեուլի պարարտանյութի գործարանին՝ բարելավելու տեղի բնակիչների և քաղաքային հաստատությունների կանաչ թափոնների հավաքումը:
Դրա համար ձեռք կբերվի 30 կոնտեյներ, որը կտեղադրվի Մառնեուլի ողջ տարածքում, ինչպես նաև 120 տարա, որոնք կտեղաբաշխվեն թիրախային բնակելի շենքերի և մանկապարտեզների միջև՝ սննդի թափոնները հավաքելու համար:
Նպատակը՝ կանաչ թափոնների արդյունավետ կիրառումն է, ներկա դրությամբ դրանք տեղափոխվում են տարածաշրջանային աղբավայրեր՝ կազմելով ընդհանուր աղբավայրի մոտ 50% -ը: Նոր մոտեցումը կնպաստի նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը:
Այս փորձնական նախաձեռնությունը մշակվել և աջակցություն է ստացել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն՝ Վրաստանում թափոնների կառավարման համակարգերի բարելավմանը» ծրագրի շրջանակներում: