Բունդեսթագի նախագահը հիացմունքով է հետևել ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. Կոստանյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել ԱԺ նախագահի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հանդիպման մասին.
«Քիչ առաջ ավարտվեց ԱԺ նախագահի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահի հանդիպումը։ Վերջինս իր ներածական խոսքում նշեց, որ հիացմունքով են հետևել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, որի նմանը պատմության ընթացքում դեռ չէր եղել»: