Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երևան համայնքին չի պատկանում. Հայկ Մարության
Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երևան համայնքին չի պատկանում: Երևանի ավագանու նիստից հետո այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ փաստի առիթով նյութեր են պատրաստվել և փոխանցվել քննչական մարմիններին:
«Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի կեսը պատկանում է ինչ-որ մարդու, ոչ թե համայնքին, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի կեսը նույնպես այլ մարդու է պատկանում»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանն ընդգծեց, որ առաջիկայում ևս կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներ կլինեն նաև այլ տեղերում: «Բոլոր տեղերում աշխատանքները փուլային են լինելու, որպեսզի տնտեսվարողները կարողանան վերակազմակերպել իրենց բիզնեսը»,-հավելեց նա: